Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն հողերի հարցը բացելու դեպքում երբեք չի գնա նրան, որ ԼՂՀ կարգավիճակը մնա օդում կախված». Նավասարդյան (Տեսանյութ)

Ապրիլ 19,2017 14:53

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համոզված է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կայունությունը բխում է ՀՀ շահերից եւ չի կիսում կարծիքը, որ այդ հարաբերությունների վատթարացմամբ պետք է ուրախանալ: «Եթե վատանան ռուս-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանը կօգտվի դրանից»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր խոսելով սահմանադրական բարեփոխումներ իրականացրած Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին՝ կարծիք հայտնեց նա:

Թե որքանով է Արցախյան հակամարտության հարցը կախված ռուս-թուրքական հարաբերություններից, դիվանագետի խոսքով. «Ռուսաստանը չի ուզում, որ ռազմական գործողություններ ծավալվեն… «Լավրովի պլան» չկա, Արցախի հարցը փակուղի է մտել: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն ուզենա, որ Արցախի հարցը լուծվի ոչ հօգուտ Արցախի, ինչպես Թուրքիան է կամենում»:

Մեր նկատառմանը, թե Լավրովը վերջերս ասաց՝ կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել, այդ դեպքում ինչի՞ շուրջ են բանակցում, Արման Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Որոշակի տարածքների եւ կարգավիճակի շուրջ: ՀՀ-ն երբեք չի գնա այն բանին, որ ԼՂՀ կարգավիճակը մնա օդում կախված՝ հողերի հարցը բացելու դեպքում: Բայց Ադրբեջանն էլ ասում է, որ կարգավիճակի հարցը չլինող է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930