Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արտակ Մկրտչյանը

Ապրիլ 19,2017 14:33

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը:

Արտակ Մկրտչյանը ծնվել է 1963թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայիկիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ին:
Արտակ Մկրտչյանի գիտական գործունեության գլխավոր ուղղություններն են` էլեկտրամագնիսական ալիքների և տարրական մասնիկների փոխազդեցությունը տարբեր միջավայրերի հետ արտաքին ազդակների առկայությամբ ու բացակայությամբ, ակուստիկ ալիքների տարածումըռեզոնանսային բնույթի անհամասեռություններ պարունակող բազմաշերտ միջավայրերում, նոր տիպի որոշակի հատկություններով օժտված տարբերկարգավորվածության աստիճան ունեցող միջավայրերի սինթեզը, սինթեզված նոր միջավայրերի հետ իոնացնող ճառաայթների փոխազդեցությանարդյունքում ի հայտ եկող ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը:

Արտակ Մկրտչյանը հարյուրից ավելի գիտատեխնիկական հրապարակումների հեղինակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930