Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պուտինն է միակ ուժը, որն արգելափակում է Էրդողանի ծավալումը Սիրիայում». Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Ապրիլ 19,2017 14:30

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ Թուրքիայում օրերս կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բեկումնային է՝ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության համար: «Ռուսաստանը կարծես մատների արանքով նայեց այդ բարեփոխումներին, թեեւ այն, ինչը կատարվում է այսօր Սիրիայում, ցույց է տալիս ռուս-թուրքական հարաբերություններում առկա դժվարությունները»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր ասաց Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ նոր Թուրքիայի ղեկավար Էրդողանը գուցե ավելի համարձակ գործի եւ կոշտ քաղաքականություն վարի Սիրիայում. «Միակ ուժը, որը արգելափակում է նրա ծավալումը Սիրիայում, Պուտինն է»:

Արման Նավասարդյանը նաեւ նշեց, որ եթե մահապատժի կիրառումն օրենքով ընդունվեց, Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպա կփակվի:

Հարցի առնչությամբ մեկ այլ բանախոս՝ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Եվրոպան տեւական ժամանակ է՝ փորձում է Թուրքիայի հետ աշխատել, սակայն վերջինս Եվրոպային օգտագործելու է իր հեռահար նպատակների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930