Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Չեմ ուզում քֆուրով պատասխանել…Նրանք պետք է դուրս գան քաղաքական դաշտից» (Տեսանյութ)

Ապրիլ 19,2017 13:49

«Չեմ ուզում քֆուրով պատասխանել… Նրանք պետք է դուրս գան քաղաքական դաշտից»- «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով հարցին` որը պետք է լինի ընտրություններին պարտություն կրած ընդդիմադիրների անելիքն առաջիկա տարիներին, այսպես պատասխանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Մարդիկ հայտ ներկայացրին, բլոկներ կազմեցին, ասացին՝ մենք ենք պայքարում, մտան դաշտ, հետո պայքար չտարան, և այս պարագայում քաղաքական դաշտն ազատելը պետք է լինի իրենց գլխավոր անելիքը»,- հավելեց նա:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, քարոզարշավի ընթացքում առնվազն երեք հնարավորություն կար`քաղաքական պայքարը սրելու համար: Նախ` «Հաց բերողի» մահը, ապա` Սամվել Բաբայանի ձերբակալությունը եւ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքող տնօրենների հայտնի ձայնագրության հրապարակումը:

«Ավելի լավ է՝ ազատեն դաշտը, փայլուն երիտասարդներ ունենք, բավական խելոք ծերեր ունենք, թող նրանք գան: Իրենց գլխավոր ֆունկցիան դա պիտի լինի»,- ասաց բանախոսը:

Մեկ այլ հարցի`ընդդիմություն ունե՞նք, թե`ոչ, շատերը համարում են, որ ընդդիմադիրներ չկան, պրոյեկտներ են, քաղաքագետն ասաց, որ ինքը նման մեղադրանքներ չի հնչեցնի, ամեն ինչ կթողնի յուրաքանչյուրի խղճին: Բայց, կարծում է, որ «ԵԼՔ»-ն ու «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում կբարձրաձայնեն խնդիրները:

Այլ մանրամասները` տեսանյութում

Այսօրվա վիճակի համար, Ստեփան Գրիգորյանը պատասխանատու է համարում նաեւ ընդդիմադիրներին, քանի որ պառլամենտում չընդդիմացան իշխանության ներկայացրած ռեյտինգային տարբերակին: «ՀԱԿ-ի տղերքը հոգնեցին գովելով այս ԸՕ-ն: Ես զարմացա, թե ինչո՞ւ դիմեցին ՍԴ: Ընտրարշավի ժամանակ ասում էին`ժողովուրդ, կտեսնենք ինչքան լավը կլինի, լցոնում չի լինի, ցուցակները մաքրված են, կամերաներ են դրված, Արամ Մանուկյանն ասում էր`կտեսնեք 300 հազար պակաս կքվեարկեն… բայց պարզվեց, որ ավելի շատ քվեարկեցին: Ուրեմն, իրենք լեգիտիմացրեցին այդ գործընթացը»:

Ի դեպ, նոր խորհրդարանի ամենաարեւմտամետ ուժը, քաղաքագետի համոզմամբ, ՀՀԿ-ականներն են: Իսկ առհասարակ, Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ըստ նրա, պառլամենտը ազդեցություն չի ունենալու: Որոշողը հենց ՀՀԿ-ն է լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930