Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ձայնագրությունները խայտառակ դրվագներ են, որոնք իշխանությունը չդատապարտեց». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Ապրիլ 19,2017 13:46

«Իրականում միջազգային հանրությունը եւ դիտորդները վարչական ռեսուրսի օգտագործմանը մեծ նշանակություն չեն տալիս, քանի որ նրանց համար առաջնահերթ է կոռուպցիայի խնդիրը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «ՍԱՍ գրուպ»-ի աղմկահարույց ձայնագրությանը, ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով ձայնագրությունում «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հասցեին հնչող սպառնալիքներին՝ նա նկատեց, որ դա ճնշման տեսակ է:

Ըստ տիկին Ալավերդյանի՝ այդ ձայնագրությունը, նաեւ՝ դպրոցների տնօրենների ձայնագրությունները խայտառակ դրվագներ են, որոնք իշխանության կողմից չեն արժանացել դատապարտող հայտարարությունների:

«Շատ անգամ կաշառքի հետ կապված արդարացումներ են հնչում, որոնք լավ ազդակ չեն»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930