Ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։
Դեսպանը շնորհավորել է ԵԼՔ դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։ Հանդիպման ընթացքում ԵԼՔ դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ներկայացրել են իրենց կարծիքը և գնահատականները նախորդ ընտրությունների վերաբերյալ և քննարկել առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական մի շարք հարցեր։
Մամլո հաղորդագրություն