Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել սեռական հայհոյանքներ տված դատախազի դեմ

Ապրիլ 19,2017 13:22

«Ընդդեմ իրավական կամայականության» փաստաբան Արա Ղարագյոզյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում ապրիլի 4-ին՝ բողոքի քննության ժամանակ, իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը տեսնելով, որ նիստը դռնփակ է ընթանում, բորբոքվել է, ու դիմելով դատախազին, ասել է. «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝Հաց բերողին»:

Ըստ Ա.Ղարագյոզյանի, դատախազ Պետրոս Պետրոսյանը` ի պատասխան ասվածի՝ սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել Արայիկ Խանդոյանի մոր հասցեին:

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին, խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել «ակնհայտ հանցագործություն կատարած դատախազի նկատմամբ», հարուցել քրեական գործ եւ ենթարկել նրան պատասխանատվության:

Պաշտպանը խնդրել է սույն հաղորդումը չուղարկել Հատուկ քննչական ծառայություն. «Նրանք են Արայիկ Խանդոյանի նկատմամբ իրականացնում քրեական հետապնդում եւ ՀՔԾ-ն օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն չի կարող իրականացնել»:

Ա.Ղարագյոզյանը հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տվողի նկատմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը մահացել է օրեր առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930