«Օրենքով գրված էր` ով փող ունի՝ նա հաղթելու է»,- «Հենարան» մամուլի ակումբում խոսելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, ասաց քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նա նկատի ունի ռեյտինգային ընտրակարգը եւ, որ ընտրություններին մասնակից այն քաղաքական ուժերը, որոնք ընդունեցին խաղի կանոնները` նրանք էլ հաղթելու էին:
Մինչ ընտրությունները քաղաքագետը կանխատեսում էր, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀՎԿ միասին կվերցնեն ընտրողների 85 տոկոսի ձայները: Հիմա միայն նկատում է`ՀՎԿ-ն պարզապես չդիմացավ մրցակցությանը:
«Ինչպես եւ կանխատեսել էինք, ՀՀԿ-ն ստացավ գրեթե 60 տոկոս: Մենք շատ արագ գնում ենք միակուսակցական համակարգի: Խորհրդային ժամանակաշրջանի համեմատ, տարբերությունն այն է, որ Սահմանադրությամբ ֆիքսված չէ միակուսակցական համակարգը: Կան արբանյակ կուսակցություններ, բայց որոշողը մեկ կուսակցությունն է: Նախորդ խորհրդարանից գոհ չէինք, բայց գոնե ինտրիգ կար: Իսկ այսօր խղճուկ վիճակ է, ոչ մի այլընտրանք չկա»,-ասաց քաղաքագետը:
Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից, դրանց արդյունքներից հետո շատերն անիմաստ համարեցին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել:
Կարդացեք նաև
Ի դեպ, օրենսդրությամբ ամրագրված է, որ Երեւանի ավագանիում ներկայացված պետք է լինի նվազագույնը երեք ուժ: «Ցավ եմ ապրում, որ այս բեմադրությանը մասնակցում են «ԵԼՔ»-ը եւ Զարուհի Փոստանջյանը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ