Ապրիլի 18 –ին«Հոդված 3»ակումբում ցուցադրվեց «28:94 ՏԵՂԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»կինոնկարը:
Այն պատմում է 90-ական թվականներին ծանր կացության մեջ գտնվող ամուսինների մասին:Նրանք էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով հայտնվել էին անելանելի իրավիճակում: Կինոնկարը նրանց պատմության, հուշերի, երևակայության և երազների մասինէ:
«Սա անկախության տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերից մեկն է»,- ասաց կինոնկարը ներկայացնող Րաֆֆի Խաչատրյանը:
Կարդացեք նաև
«Ֆիլմը մեր ապրած ծանր ժամանակների մասին է պատմում, այն մանրամասն նկարագրում է 90–ական թվականները, երբ հայ ժողովուրդը քարից հաց էր քամում, երբ կյանքը համատարած խավարի մեջ էր,բայց,երբ լույսը չէր տարել մարդկանց հույսը»,- ասաց կինոնկարի ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:
Կինոնկարըներկայացվել է տարբեր փառատոններում ՝ արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում՝«Ոսկե Ծիրան» փառատոնում «Լավագույն սցենար»մրցանակի:
«Ֆիլմի նկարահանումերը տևել են 20 տարի», – նշեց ռեժիսորը:
Այն ցուցադրվել է տարբեր կինոթատրոններում, սակայն շատ դիտողներ չի ունեցել, ըստ ռեժիսորի՝պատճառն այն է,որ մարդիկ չեն ուզում վերապրել անցյալը:
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ
Րաֆֆին Խաչատրյան չի, Մովսիսյան ա։