Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերի միջազգայնացումը Հայաստանն ավելի կզարգացնի». Ալեքսանդր Մարկարով

Ապրիլ 19,2017 13:02

Ապրիլի 19-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝« Համալսարանի միջազգայնացում՝ ռազմավարություն և որակի ապահովում» թեմայով: Գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերները խոսեցին ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին:

«Տեմպուս» ծրագրի գերնպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը: « Տեմպուսը» Եվրոպական Միության ծրագիր է՝ ուղղված բարձրագույնկրթությանհամակարգի արդիականացմանը: Այս նախագծին որպես հիմնական գործընկերներ մասնակցում են բուհեր Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Բելառուսից:

«Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մշակութային զարգացմանը և արժևորել միջազգային հեռանկարները»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը:

«Այս ծրագրի շրջանակում հնարավոր է ուսանողների և դասավանդողների փոխանակում՝ ըստ կրեդիտային համակարգի համատեղելիության»,- նշեց Արթուր Ղազարյանը: Այս կերպ հնարավոր է վերջիններիսմոտ զարգացնել նոր հմտություններ,- հավելեց նա:

«Ծրագրի առջև դրված խնդիրներից է նաև միջազգային բաղադրիչը ներդնել համալսարանականների դասավանդման, ուսումնամեթոդական և գիտական գործառույթներում՝ համապատասխան ռազմավարությունների ու գործընթացների մշակման և իրականացման հիման վրա»-, ասացԱլեքսանդր Մարկարովը:

Հանդիպման ավարտին Բելգիայի Լյովենի համալսարանի պրոֆեսոր Մ. Յորիսըներկայացրեց ծրագրի շրջանակում մշակված ձեռնարկը:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930