Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Այվազյանը կախվել է մեքենայից եւ ամեն ինչ արել՝ Հայկին մեքենայից դուրս հանելու եւ կռիվը շարունակելու համար. «Ժողովուրդ»

Ապրիլ 19,2017 12:16

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ թե «Ելք» դաշինքի անդամները ինչ ցուցմունք են տվել իրավապահներին։ «Ելք» դաշինքի շտաբի պետ Հայկ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեում ցուցմունք է տվել այն մասին, որ մարտի 31-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, 9 հոգով գտնվել են Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի 53 շենքում եւ «Ելք» դաշինքի թռուցիկներն են բաժանել։ Երբ որոշել են հեռանալ բակից, նկատել են, որ մեքենայի ամրացված դրոշը չկա, եւ հետաքրքրվել են, թե ով է տարել։ Բակում հավաքված մարդիկ ցույց են տվել Արթուր Այվազյանին։ Հայկը իրավապահներին ասել է, որ անձամբ մոտեցել է Արթուր Այվազյանին եւ խնդրել է դրոշը հետ վերադարձնել։ Սակայն Այվազյանն ագրեսիվ կերպով ասել է, թե ինչու են դրոշը քարոզչության համար օգտագործում, այն ինքը տարել, դրել է ընկերոջ գերեզմանին։

Հայկը պատմել է, որ իր ու Արթուր Այվազյանի միջեւ սկսվել է տհաճ խոսակցություն, որից հետո Արթուր Այվազյանը առաջինը ինքն է հարվածել իրեն, ինքն ընկել է գետնին, ինչից հետո իր ձեռքում եղած իրերը շպրտել է Արթուր Այվազյանի ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Հայկ Սարգսյանին հարցրել են, թե արդյո՞ք Արթուր Այվազյանն առաջարկել է իրենց զանգահարել Սասուն Միքայելյանին, սակայն Միքայելյանը չի պատասխանել հեռախոսազանգերին։ Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը ասել է, թե Արթուր Այվազյանն ինքն է անձամբ ասել, որ կզանգի Սասուն Միքայելյանին եւ հանելով հեռախոսը՝ որեւէ տեղ չի զանգահարել։ «Ելք»-ի անդամներից որեւէ մեկն այդ պահին չի զանգահարել Սասուն Միքայելյանին։

Քննիչները կրկին հարց են տվել Հայկ Սարգսյանին, թե արդյո՞ք Մանախի առաջարկով զանգահարել եք Նիկոլ Փաշինյանին ու զրուցելով նրա հետ՝ ավելի ագրեսիվ եկել ու շարունակել եք կռիվը: Հայկ Սարգսյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանին զանգահարելու եւ նրա հետ խոսելու մասին անգամ խոսակցություն չի էլ եղել։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իր ցուցմունքում Հայկ Սարգսյանը նշել է, թե զենքն անձամբ իր մոտից հանել է Արթուր Այվազյանը, որն էլ «Ելք»-ի անդամներից Գառնիկը կարողացել է վերցնել՝ վնասազերծելով Մանախին։ Ու երբ վիճաբանությունից հետո իրենք որոշել են հեռանալ տարածքից, Արթուր Այվազյանը կախվել է մեքենայից եւ ամեն ինչ արել՝ Հայկին մեքենայից դուրս հանելու եւ կռիվը շարունակելու համար:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930