Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ միջպետական նշանակության ճանապարհների վիճակն այնպիսին է, որ մարդու լացը գալիս է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 19,2017 11:36

Յուրաքանչյուր հայաստանցի, որին վերջին տարիներին, կամ, առավելեւս, ամիսներին բախտ է վիճակվել Երեւանից դուրս երթեւեկել (բացառությամբ Սեւանի եւ Աշտարակի մայրուղիների), տեսել է, թե ինչ վիճակում են մեր հայրենիքի ավտոճանապարհները։ Անգամ միջպետական նշանակության ճանապարհների վիճակն այնպիսին է, որ մարդու լացը գալիս է։

Զուտ դատելով բնակչության թվաքանակից, ամենակարեւոր ճանապարհները, թերեւս, Երեւան- Սեւան, Երեւան-Արարատ, Երեւան– Գյումրի եւ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհներն են։

Երեւան-Սեւանը համեմատաբար նորմալ եւ երթեւեկելի վիճակում է։ Երեւան-Արարատը, թեեւ շինարարական աշխատանքների արդյունքում այդքան էլ երթեւեկելի չէ եւ դրա որոշ մասերում կարելի է մեքենայի հատակը վնասել, սակայն վերանորոգումները մի պայծառ օր կավարտվեն եւ մայրուղին նորմալ կլինի։

Երեւանը Գյումրիի հետ կապող ճանապարհը (բացառությամբ Երեւան-Աշտարակ հատվածի), մեղմ ասած, լավը չէ։ Այն բավականին նեղ է, ծանրաբեռնված, անորակ ասֆալտով, դանդաղ, սակայն «դիմանալու» է… Առավելեւս, որ կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին Գյումրիով է անցնելու, ինչը նշանակում է, որ տարիներ հետո պաշտոնական մայրաքաղաքից մշակութային մայրաքաղաք հնարավոր կլինի հասնել նորմալ ավտոմայրուղով։

Սակայն իրավիճակը շատ ավելի վատ է Երեւան-Վանաձոր ճանապարհի պարագայում։ Մայրաքաղաքը հանրապետության խոշորագույն մարզի ու հարեւան Վրաստանի մայրաքաղաքի հետ կապող ճանապարհը պարզապես քարուքանդ վիճակում է։ Տեղ-տեղ փոսերն այնքան մեծ են, որ դրանց մեջ ընկնելիս տպավորություն է ստեղծվում, որ վթարի ես ենթարկվել եւ զարմանում ես, թե ինչպե՞ս մեքենայիցդ մաս չպոկվեց։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930