Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպրոմատների արտահոսքը հարկավոր է կանխել, այլապես «ՍԱՍ» գրուպի և աղմուկ հանած մյուս ձայնագրություններին հնարավոր է ավելանան նորերը

Ապրիլ 19,2017 11:09

«ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի՝ մեծ աղմուկ հանած ձայնագրության տարածման հարցում կարծիքներ հնչեցին, թե իբր դրանում Ոստիկանության օպերատիվ ծառայության մատը խառն է: Ես վստահաբար կարող եմ ասել հետևյալը. քանի որ Ոստիկանությունը պետական կառույց է, ուստի բացառվում է նրա մասնակցությունն այս ժողովի ձայնագրման տարածմանը:

Վստահ եմ, որ ՀՔԾ-ն կպարզի իրականությունը և հանրությունը տեղյակ կդառնա ողջ ճշմարտությանը: Սակայն այս ամենում հետաքրքիրն այն է, որ սկսվել է կոմպրոմատների արտահոսք տեղի ունենալ դեպի մամուլ, և պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է կատարվել այս պարագայում և այդ ամենի վերջը ինչ է լինելու: Սկզբում տեղի ունեցավ մանկապարտեզների և դպրոցի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների տարածումը մամուլով, այնուհետև ի հայտ եկան «ՍԱՍ» գրուպի և Չարենցավանի քաղաքապետի նախընտրական ժողովների ձայնագրությունները, հետո մի շարք ռեյտինգային թեկնածուների հայտարարությունները, թե իբր քվեաթերթիկների հաշվման ժամանակ իրենցից ձայներ են գողացել:

Այսպես եթե շարունակվի, ապա չի բացառվում, որ առաջիկայում ավելի լուրջ և ծանրակշիռ ինֆորմացիաներ տարածվի մամուլում, և ինչու չէ, նաև այլ շահագռգիռ անձանց և կառույցների ներգրավեն այդ պղտոր խաղերում, կամ էլ էլեկտրոնային կրիչներ հայտնվեն ինչ-որ կուսակցությունների դռների փալասների տակ:

Կոմպրոմատների արտահոսքը հարկավոր է կանխել, այլապես «ՍԱՍ» գրուպի և աղմուկ հանած մյուս ձայնագրություններին հնարավոր է ավելանան նորերը:

Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ». Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը  2000-2002 թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետն էր, եւ ավելի ուշ մեղադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, և  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

Նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման եւ պատժի կրումից ազատ արձակվեց 2014 թվականին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930