Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք, որ Վրաստանը չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ

Ապրիլ 19,2017 10:58

Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։

Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։

«Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության կամ Պաշտպանության նախարարության կազմում, իրավունք ունեն առանց նախնական զգուշացման հավաքվել հրապարակայնորեն և անզեն, ինչպես փակ տարածությունում, այնպես էլ ցանկացած այլ վայրում», -Վրաստանի Սահմանադրություն, Կետ 25։

Վրաստանում գործող Օրենսդրության համաձայն՝ Վրաստանի Հայ Համայնքը նախօրոք տեղեկացրել է Թբիլիսիի Քաղաքապետարանին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցույցերի անցկացման տեղի, ժամանակի և ձևաչափի մասին։

Մենք՝ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին ներկայացնող Վրաստանի Հայ Համայնքը, հուսով ենք, որ Վրաստանը՝ մեր տունը և միաժամանակ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարիդրացիության և եղբայրության բազմադարյա ավանդույթներով կապված երկիրը հանդիսանալով՝ չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ՝ նվիրված հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցին։

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930