Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ֆինանսավորում կոմունիստներին, եթե նրանց հիմնական ընտրազանգվածը կազմում են թոշակառուները. «Հրապարակ»

Ապրիլ 19,2017 10:53

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն այս տարվա ԱԺ ընտրություններից առաջ միավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ եւ կարողացավ ստանալ 0,75 տոկոս քվե։ Արդյունքներից, սակայն, ՀԱՄԿԿ-ի ղեկավար Վազգեն Սաֆարյանը չի վհատվում։

Իսկ ահա գալիք ընտրություններին կոմունիստները սկսել են պատրաստվել հենց այսօրվանից։ «Ովքե՞ր են ֆինանսավորում կոմունիստներին, եթե նրանց հիմնական ընտրազանգվածը կազմում են թոշակառուները»,- հետաքրքրվեցինք զրուցակցից։

Պարզվում է, որ կուսակցության մեջ քիչ չեն այն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց վերջին կոպեկը զոհել հանուն իրենց գաղափարները հանրությանը հասու դարձնելու։

«Մենք ունենք Ապրանք արտադրողների միություն, որի մեջ կան տնօրեններ։ Մենք շատ գործարանների տնօրենների ներառել էինք մեր ցուցակում։ Դրա համար մեր նախընտրական ցուցակը բազմաշերտ էր. կային արդյունաբերողներ, գիտամշակութային գործիչներ, բնապահպանական շարժման ակտիվիստներ»,- ասաց նա։

Աշխարհի տարբեր երկրների կոմունիստների հետ էլ են մերոնք գործընկերային հարաբերությունները պահպանում՝ Չինաստանի, Չեխիայի, ՌԴ-ի, Ղազախստանի։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930