2015թ. դեկտեմբերի 29-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում էր գտնվում Արտակ Մանուչարյանի, Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանների դեմ հարուցված քրեական գործի վարույթը:
Ինչպես տեղեկացրել ենք այս գործի հետ կապված նախորդ հրապարակումներում, նախաքննական մարմնի կողմից Սաշա Ղալթախչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, Գագիկ Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, Հովհաննես Ղալթախչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ 131-րդ հոդվածի 2-րդ մասն առեւանգումն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իսկ 235-րդ հոդվածը՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերել, պահել, իրացնել: Ապրիլի 13-ին մարզի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հրապարակեց դատավճիռը: 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է 131-րդ հոդվածի 1-ին մասի: Հովհաննես Ղալթախչյանը զենք պահելու մասով ճանաչվել է անմեղ եւ արդարացվել է: Դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին Արտակն ու Գագիկը, իսկ Սաշան դատապարտվեց 2 տարի 3 ամիս ժամկետով, ինչը նշանակում է, որ 2 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննեսը եւ Սաշան այս մայիսին կլինեն ազատության մեջ: Արտակ Մանուչարյանի պաշտպանն էր Ավագ Լալայանը, իսկ Հովհաննես Ղալթախչյանի, Սաշա Ղալթախչյանի, Գագիկ Ալավերդյանի պաշտպանն էր Լիպարիտ Սիմոնյանը:
Ռ. Մ.
Մանրամասները՝
վաղվա «Առավոտում»
«Առավոտ»
19.04.2017