Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զատիկյանի սպանության գործով փաստաբանը միջնորդեց վկայի ցուցմունքները ապացույցների շարքից հանել

Ապրիլ 18,2017 21:33

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Մեղադրյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը մի շարք հարցումներ է ուղարկել տարբեր մարմինների իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ, փաստաբանը միջնորդեց հետաձգել նիստը մինչեւ կստանա հարցումների պատասխանները, դատարանը բավարարեց միջնորդությունը:

«Քանի դեռ պատասխանները չեմ ստացել, չեմ հրապարակի դրանց բովանդակությունը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նրա՝ մեկ այլ միջնորդությունը վերաբերում էր գործով վկա Ահարոն Հակոբյանի ցուցմունքները ապացույցների շարքից հանելուն եւ դրանք անթույլատրելի ճանաչելուն, դատարանը որոշեց այս միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում:

Վարդուհի Էլբակյանի խոսքով, դատաքննության ընթացքում իր պաշտպանյալի մեղքն ապացուցող որեւէ նոր ապացույց չի բերվել. «Հին ապացույցներով էլ Նարեկ Խաչատրյանին մեղսագրվող արարքը որեւէ վերաբերելի ապացույցով չի հիմնավորվել, որեւէ ապացույց չի ներկայացվել, որ Նարեկ Խաչատրյանն առնչություն ունի այդ արարքի հետ»: Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հաջորդ դատական նիստը ապրիլի քսանհինգին է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930