Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուսաստանաբնակ հայաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտին: Միշան առաջին մենամարտը կանցկացնի մայիսի 11-ին՝ Կեմերովոյում, որում մրցակիցը լինելու է դոմինիկանցի Նորբերտո Խիմենեսը:
Նախապես հայտարարվել էր, որ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին, Յարոսլավլում անցկացվելիք բռնցքամարտի երեկոյի շրջանակներում, սակայն չէր կայացել երեկոյի ժամկետների հետաձգման պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ТВ Центр-ի