«Նախ ես Մարգարյանում չեմ ծնվել, ի գիտություն իրենց, ես իմ կենսագրության տերն եմ, իսկ ինքը թող մտածի, ես այնքան բան կարող եմ իրենց մասին ասել, որ ձենները կտրեն, բայց եկեք դուք ինձ հարց չեք տվել, ես էլ չեմ պատասխանել, վսյո»,- Aravot.am-ին ասաց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը՝ անդրադառնալով դերասանուհի Թամար Հովհաննիսյանի կարծիքին, թե Լեւոն Իգիթյանը ստորագրում է Երեւանի դիմազրկման յուրաքանչյուր փաստաթղթի տակ:
Նշենք, որ առաջիկա ավագանու ընտրություններին Լեւոն Իգիթյանը կրկին առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով: Ի դեպ, պարոն Իգիթյանն իր այս հակիրճ պատասխանից հետո անջատեց հեռախոսը՝ նախապես դժգոհելով, որ նեղացած է բոլոր լրագրողներից ու այսուհետեւ որոշել է հարցազրույց չտալ՝ իր մասին ոչ ճիշտ լուրեր գրելու համար:
Հիշեցնենք, որ դերասան Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ «Երեւանում ծնված լինելը, հատկապես Մարգարյան հիվանդանոցում ծնված լինելը տիտղոս են համարում, արդեն մասնագիտություն են դարձրել եւ կուրծք են ծեծում, որ իրենք երեւանցի են:
Կարդացեք նաև
Զորօրինակ նորից առաջադրված Լեւոն Իգիթյանը, որը կուրծք ծեծելով ասում է, որ ամենաիսկական երեւանցին է, պարզապես ստորագրում է Երեւանի քանդման, դիմազրկման յուրաքանչյուր փաստաթղթի տակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Աղջիկ ջան, Իգիթյանները Բոլնիս-Խաչեն գյուղից են: Հայտնի է, որ սրանք էլ իրենց հերթին “փախել են ” Ղարաբաղից մոտ 150 տարի առաջ: “Էրեվնցի տղա” խաղը սկսել էր ավագ եղբայրը, պետք է խոստովանել, որ շատ լավ էր խաղում: Կրտսեր եղբայրը ավելի “թույլ” դերասան է: