Ապրիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում կընթանան Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ, ովքեր այսօր՝ ապրիլի 18-ին մեկնեցին մրցավայր:
Մեր պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Վովիկ Խոջայանը:
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա