Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի թիմը վիրավորված է, իրեն ավելին էր խոստացված». Հրանուշ Խառատյան

Ապրիլ 18,2017 20:03

«ՍԱՍ-ի դեպքը եղավ: Ճորտացված են, ազատազրկված են, ուրբանիզացված քաղաքաբնակներն են ճորտացված: Ավարտվեց ազատությունը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ համեմատելով գործատու- վարձու աշխատող հարաբերությունները տիրոջ եւ ծառաների հարաբերությունների հետ:

Անդրադառնալով նոր ձեւավորված ԱԺ-ին՝ նա ասաց, որ ԱԺ-ն մաքրվել է, նոր ԱԺ-ում որեւէ անհատ ներկայացված չի, որը անկախական է, որը դեմ է քվեարկել Մաքսային միությանը կամ ԵՏՄ-ին. «Մաքրվեց ԱԺ-ն ու դարձավ ձեւով ազգային, բովանդակությամբ՝ իմպերիական: Ազգային ժողովը ձեւով պառլամենտ է, իսկ բովանադակությամբ դրածոներ են դրանք, բոլորը, ովքեր դեմ չեն քվեարկել ՄՄ-ին ու ԵՏՄ-ին, որովհետեւ մեր կամքը՝ ՀՀ քաղաքացիների կամքը 1991-ին հայտարարվել ու դրսեւորվել է: 95 տոկոսով մենք եղել ենք անկախական ու ԱԺ-ում, եթե չկա ոչ մի անկախական, դա նշանակում է, որ գորբաչովականների սկսած ազատականացումը, հալոցքը իմպերիայում ավարտվել է: Մենք վերադարձել ենք ծայրագավառի կարգավիճակի, մենք ՌԴ-ի ծայրագավառն ենք եւ ունենք դրածո իշխանություն՝ վերեւից ներքեւ: Ոչ ոք թող չասի, որ ինքը այլ է»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գտնում է, որ եթե ՌԴ-ն հարց դնի՝ Հայաստանը ՌԴ-ին միանալու՝ գուբերնիայի կարգավիճակով, ՀՀ բնակչության մեջ կամքը չի ձեւավորվի՝ դրան դիմադրելու:

Հրանուշ Խառատյանը գտնում է, որ գնալով ԶԼՄ-ները ավելի կաշկանդված են դառնում. «Մեր ընտրության հնարավորությունները խոսքի ազատության հետ գնալով սահմանափակվում են: Սա բռնություն է, դպրոցների արածն էլ է բռնության տեսակ, Ջրառատի դեպքը, ՍԱՍ-ի Արտակի դեպքը»:

Թե ինչու Երեւանի ավագանու ընտրություններին միայն երեք ուժ առաջադրվեց՝ Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Հայկական վերածնունդը դեռ իր վերքերն է լիզում, կարծում եմ, լուծումներ է փնտրում ՀՀԿ-ի հետ հասնելու մի իրավիճակի, դա մարդկանց խումբ է, որին պետք է լծակ, որ այդ լծակն իրեն տրամադրվի: Ծառուկյանի թիմը հայտարարել է, ես կարծում եմ, որ Ծառուկյանի թիմն այս պահին ՀՀԿ-ի հետ փոխպայմանավորվել է ԱԺ-ում իր հնարավորությունների եւ հեռանկարի մասին: Կարծում եմ, Ծառուկյանի թիմը մի քիչ վիրավորված է, իրեն ավելին էր խոստացված, քան ներկա պահին տիրապետում է ԱԺ-ում: Դա մի կողմից վիրավորանքի պոզա է, մյուս կողմից ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության, որ իրենք մեծ քաղաքական թռիչքի պետք է մասնակցեն, ոչ թե Երեւանի ավագանու ընտրություններին»:

Ըստ Ազատ Արշակյանի, «Ելքը» անհասկանալի պրոյեկտ է, թափանցիկ չի, շատ ավելի թափանցիկ է Ծառուկյան դաշինքը, քան «Ելքը», չի երեւում՝ դժգո՞հ են, թե՞ դժգոհ չեն ընտրություններից, ՀՀԿ-ին շնորհավորե՞լ են, թե՞ ոչ:

Պարոն Արշակյանի խոսքերով՝ խորհրդարանական ընտրություններին չանցած կուսակցություններին երկու մասի պետք է բաժանել, նրանք, որոնք չեն մասնակցել, պետք է լուծարվեն, արդարադատության նախարարությունը պետք է նրանց լիցենզիան վերցնի, նրանք պետք է դառնան աղանդ, իսկ նրանք, որոնք մասնակցել են եւ ցածր արդյունք են ստացել, նրանց մոտ պետք է լինի իշխանափոխություն, ղեկավար կազմը պետք է փոխվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930