Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց

Ապրիլ 18,2017 17:43

Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ ս.թ. փետրվարի 16-ի ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունները համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ են ներկայացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը:

Գործող աղբանոցների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու և այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են ՀՀ տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով:

Աղբանոցների տեղադիրքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում ամբողջական տեղեկատվությունը Google Earth-ի հենքի վրա կառուցված միջավայրում տեղադրելու ուղղությամբ:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը պետություն – համայնք – մասնավոր – քաղաքացիական հասարակություն լայնաֆորմատ համագործակցության արդյունք է և կոչված է համախմբելու Հայաստանի բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և ՀԿ-ներին` Հայաստանն աղբից մաքրելու ու աղբահանության համար չնախատեսված վայրերում դրա հետագա կուտակումները կանխելու նպատակի շուրջ:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների առանձին ծրագիր, որով կհստակեցվեն մարզում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացվելու է պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին:

Նախաձեռնության համակարգման համար ծրագրով առաջարկվում է ստեղծել տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով:

«Մաքուր Հայաստանը» լրացնում է «ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը» և հանդիսանում է միջանկյալ և հրատապ լուծում մինչև Ռազմավարությամբ նախատեսված աղբահանության համակարգերի ձևավորումն ու լիարժեք գործունեությունը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930