Նախորդ տարի ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանն այսօր կայացած դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում պատմեց դեպքի օրը կատարվածի մասին: Ասաց, որ ոստիկանների ուղեկցությամբ ինքը եւ մայրը՝ ավելի ուշ կացնի հարվածներից մահացած Կարինե Մանսուրյանը, տուն էին եկել:
Մեքենայի մեջ նստած ոստիկանները նայել են, որ Թագուհու նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը, տարածքում չէ, ինչից հետո Թագուհին եւ մայրը մտել են շքամուտք:
«Հարված ստացա ուսիս…Պտտվեցի տեսնեմ՝ կացինը նրա ձեռքին էր: Ուժեղ բղավեցի, մայրս ընկավ իմ ու Վլադիկի մեջտեղը՝ փորձելով պաշտպանել: Դրանից հետո ոչինչ չեմ հիշում…ականջիս, պարանոցիս հատվածում հարվածներ էի ստացել»-ասաց Թագուհի Մանսուրյանը:
Դեպքի մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ