Ամերիկաբնակ երիտասարդ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, մասնակցելով շախմատի «Ֆիլադելֆիա Օփեն» ավանդական միջազգային մրցաշարին, ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ ճանաչվեց հաղթող:
Շախմատիստն արժանացավ նաեւ առաջին տեղն զբաղեցնողի համար սահմանված $ 5819.50 դրամական մրցանակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ thechessdrum.net-ի