Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ լրագրող. «Այսօր էլ պոպուլիզմի վայր է դարձել Պոլիսը»

Ապրիլ 18,2017 17:20

Պոլսահայ լրագրող եւ գրող Վերջիհան Զիֆլիօղլուն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պոլսո պատրիարքարանի թնջուկին, ասաց, որ պատրիարքարանը առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն հոգեւոր գահ է, այլեւ քաղաքականության վայր:

Վերջիհանի համոզմամբ, խնդիրը Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի մեջ չէ, եւ նրա փոխարեն ով էլ լիներ՝ այդպես էր վարվելու: Լրագրողը կարծում է, որ խնդիրը պետք է այլ համատեքստում դիտարկել` հաշվի առնելով բոլոր անցքերը, այդ թվում Հրանտ Դինքի սպանությունը, Մեսրոպ պատրիարքի հիվանդությունը եւ այլն:

Վերջիհան Զիֆլիօղլուի ձեւակերպմամբ, խնդիրը ոչ թե Աթեշյանով է սկսվել, այլ պարզապես, պատկերավոր ասած` նրանով կրակ է մեջտեղ եկել, ու 1996-ից սկսած պոլսահայության մեջ մեծ փոփոխությունների համատեքստում պետք է ամեն ինչ դիտարկել:

Մեր զրուցակիցը փոփոխությունների մասին խոսելիս անդրադարձավ նաեւ Թուրքիայի պառլամենտի հայ պատգամավորներին. «Թուրքիայում երեսփոխան դառնալով` իրենք հայ փոքրամասնության երեսփոխան դարձան: Իրենք հայ ժողովրդի ներկայացուցիչը չեն, իրենք Թուրքիայի երեսփոխանն եմ, բայց ընդհակառակն են վարվում, երբեմն ծայրահեղ բաներ են անում, որոնք կարող են վտանգ հասցնել հենց հայերին»:

Վիրջիհանը նաեւ փաստում է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Հայաստանի եւ Սփյուռքի հայացքներն ուղղվել են պոլսահայության վրա, եւ դրանում յուրատեսակ պոպուլիզմ կա. «Նախկինում պոլսահայերին թուրք էին անվանում, այսօր էլ պոպուլիզմի վայր է դարձել Պոլիսը, մինչդեռ պետք է ուշադիր լինել, «յուրացնել» պոլսահայությունը: Երբեմն տարօրինակ աջակցությունները կարող են վնաս հասցնել պոլսահայությանը: Ի դեպ, հարուստ եւ միջին խավի պոլսահայերը արդեն գաղթում են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը Վերջիհան Զիֆլիօղլուի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930