Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բնակարանային գողության փորձի գործով մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քաղաքացուն

Ապրիլ 18,2017 17:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում գողության փորձ կատարած անձը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

2017 թվականի ապրիլի 14-ին հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փողոցի բնակելի շենքի բնակարաններից մեկում գողության փորձ է կատարվել։ Նախնական տվյալներով՝ ժամը 13:00-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է Երևանի բնակիչ Մ.Աբրահամյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, մտել ներս և հափշտակել տարբեր տեսակի զարդեր ու կանացի ժամացույցներ: Այդ պահին եկել են տանտիրոջ ազգականները և նկատել առերևույթ հանցագործություն կատարող անձին։ Վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն ազգականները նրան բռնել են շենքի բակում։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Մ.Աբրահամյանը ճանաչվել է տուժող: Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վրաստանի քաղաքացի է, 58 տարեկան։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս ներկայացրել է բնակարանից հափշտակված իրերը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 15-ին 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930