Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց հավաքված մարդկանց առջև:
Շնորհակալություն հայտնելով հանրաքվեի օգտին քվեարկած քաղաքացիներին՝ Էրդողանն անդրադարձել է հանրաքվեի վերաբերյալ բացասական կարծիք հայտնած միջազգային դիտորդների՝ հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ քաղաքական բովանդակությամբ զեկույցներին իրենք ուշադրություն չեն դարձնում:
«Եվրոպայում ԵԱՀԿ անունով մի կազմակերպություն կա: Հիմա սրանք իրենց խելքով մի զեկույց են կազմել, թե Թուրքիայում ընտրություն այսպես են եղել, այնպես են եղել: Դուք նախ ձեր չափը ճանաչեք: Մենք այդ քաղաքական զեկույցները ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում: Մենք մեր ճանապարհն ենք շարունակում»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Ermenihaber.am» կայքում