Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ժխտումը մարդկայնության դեմ ուղղված նոր հանցագործությունների սուրհանդակը և մեր ապագայի կործանիչն է. Akunq.net

Ապրիլ 18,2017 15:00

Ալի Էրթեմ

(Ֆրանկֆուրտում գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության նախագահ)

Akunq.net. Թույլ չտանք, որ ցեղասպանական անցյալ ունեցող Թուրքիայի Հանրապետությունը կործանի մեր ապագան։

Չե՛նք մոռանալու Փոքր Ասիայում հայերի, ինչպես նաև այլ քրիստոնյա ժողովուրդների (հույն, Պոնտոսի հույն, ասորի) և եզդիների դեմ 1915 թ. իրականացված Ցեղասպանությունը, թույլ չե՛նք տալու, որ այն մոռացության մատնվի։ Ցեղասպանության զոհերին հարգանքով ենք հիշելու։

Մշտապես հրապարակներում ենք լինելու:

Հանուն Թուրքիայի Հանրապետության կողմից ժխտվող Ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանությունից բխող պատասխանատվությունը կյանքի կոչելու, Ցեղասպանության զոհ ժողովուրդների կրած վնասները փոխհատուցելու, նրանց կենդանի մնացած որդիների ապրելու իրավունքի, իրենց պատմական բնօրրանում հայրենիքի ու քաղաքացիության իրավունքի, մեր հողերում այլևս Ցեղասպանություն չկրկնվելու,

Հանուն մեր պատմության արյունալի, մութ էջերի հետ հասարակայնորեն առերեսվելու, իրենց ձեռքում եղած բոլոր հնարավորություններով խոչընդոտել ջանող պետությունների ժխտողական քաղաքականությանը դեմ դուրս գալու, 1894 թ-ից մինչև 1923 թ. մարդկայնության դեմ իրականացված հանցանքները, 1915 թ.- գագաթնակետին հասած ցեղասպանությունները հասարակության խղճի կողմից դատապարտելու,

Հանուն նրա, որ «Վե՛րջ» ասենք Թուրքիայի Հանրապետության բռնատիրությանը, որը հիմնադրման օրից մինչ այժմ ժողովուրդների գերեզման և բանտ է դարձրել մեր հողերը,

Հանուն նրա, որ «Վե՛րջ» ասենք ցեղասպանածին միջնադարյան մտածողությանը, որը գերի է  համարում և բաց չի թողնում իր տեսահորիզոնից իր գերիշխանության տակ գտնվող` Ցեղասպանության զոհ ժողովուրդներին, որոնց հետ ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել, ինչպես նաև` երբեմն իրականացնում մշտապես պահեստազորում պահվող «բանվորական գումարտակ» նախագիծը, որ իր տածած ոխն ու ատելությունն արտահայտելու համար ցանկացած մեկին որպես զոհ է ընտրում և ոչնչացնում (ինչպես Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչըի սպանություններն էին), որ մտացածին պատրվակներով բանտ է նստեցնում ու հալումաշ անում որոշ մարդկանց (զորօրինակ՝ Սևան Նշանյանին),

Հանուն նրա, որ հասարակությանը լսելի դարձնենք և պահանջենք, որպեսզի անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն քուրդ և ալևի ժողովուրդների՝ պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի դեմ, որոնց գոյությունը 100 տարի է, ինչ փորձում են վերացնել ցեղասպանական միջամտություններով, զանգվածային սպանություններով ու աքսորներով։

Մեր իրավացի պահանջին աջակցելու համար պայքարի ենք հրավիրում բոլոր այն անձանց, հաստատություններին ու կազմակերպություններին, որոնք հարգում են մարդու իրավունքներն ու ազատությունը։

 Ռոմերփլաթզ, Ֆրանկֆուրտ

Միություն ընդդեմ Ցեղասպանության– Verein der Völkermordgegner e.V. Frankfurt / a. Main, Kontakt: Ali Ertem, [email protected]

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը 2017 թ. փետրվար ամսից անդամակցում է նաև Եվրոպայի ժողովուրդների ժողովրդավարական կոնգրեսին։

Հ.Գ. Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունն այս տարի Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ցեղասպանության ժխտման համար իր ափսոսանքն ու ամոթն արտահայտելու համար 6 անձից բաղկացած պատվիրակությամբ կմասնակցի Երևանում կայանալիք հիշատակման արարողություններին։ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության պատվիրակությունն ապրիլի 24-ին ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ հարգելով նրանց հիշատակը։

 

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930