Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ես հենց նոր անցկացրեցի նախարարների խորհրդի նիստ, մենք որոշում ընդունեցինք, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 8-ին… Երկրին անհրաժեշտ է ուժեղ կառավարություն»,- ասել է Մեյը:
Ավելի վաղ Մեյը հայտարարել էր, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել, քանի որ խորհրդարանում միասնականություն չկա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ