Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից ստացված 20 մլն դոլար հասույթը նվիրաբերվել է Կալիֆորնիայի համալսարանին (UCLA)՝ հիմնադրելու նոր ինստիտուտ, որը կծառայի որպես ազգային հանգույց իրավագիտության և մարդու իրավունքների կրթության ոլորտներում:
«Խոստումը» ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի ապրիլի 21-ից:
Ինստիտուտի հիմնադրման գործում մեծ ջանքեր է գործադրել ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը:
«Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի, դա էլ հենց «Խոստումը» ֆիլմը ստեղծելու պատճառներից մեկն է եղել,- ասել է նա:- Այնուամենայնիվ, մարդու իրավունքների ոլորտում ողբերգությունները Սիրիայում, Կոնգոյում, Հարավային Սուդանում և փախստականների համաշխարհային ճգնաժամը շարունակվում են մինչ օրս»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ