Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Օպերայում ռեստորան կառուցելու մտադրությունը չի փոխվել»

Ապրիլ 18,2017 13:53

Ապրիլի 18-ին մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձ եղավ օպերային թատրոնում ռեստորան եւ այլ ենթակառուցվածքներ հիմնելու աղմկոտ թեմային:

Արմեն Ամիրյանն ասաց. «Ես սպառիչ պատասխան տվել եմ անցյալ շաբաթ «Շանթ» հեռուստատեսության եթերում, որը հրապարակվել է նաեւ սոցիալական ցանցերում, որեւէ կերպ մեր մտադրությունները չեն կարող փոխվել, ես պարզապես պետք է կոչ անեմ, որպեսզի մեր հասարակությունը իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է վերաբերվել ռեստորանին, այն ենթակառուցվածքներին, որոնք նախաձեռնում ենք ստեղծել եւ կառուցել օպերային թատրոնում: Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը մեր մտայնության մեջ, չի կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, ինչը բարձրաձայնում են սոցիալական ցանցերում, ես հասկանում եմ, որ մարդիկ ինչ տեսել են, այն էլ երեւակայում են»:

Ինչ վերաբերում է բեմադրիչ Ռուբեն Բաբայանի առաջարկին, որ օպերայի հարակից սրճարաններից եւ ավտոկայանատեղիից հարկեր վճարվեն հենց օպերային թատրոնին, ոչ թե քաղաքապետարանին, որով կբարելավեն թատրոնի ֆինանսական մուտքերը եւ թերֆինանսավորման հարցը կլուծվի, Արմեն Ամիրյանը պատասխանեց, որ թատրոնները թերֆինանսավորման խնդիր չունեն, իսկ առաջարկը կարելի է քննարկել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Արվեստի մարդկանց աշխատավարձերը ավելացրեք, ոչ թե այդպիսի բաներ արա:

  2. Խաչիկ says:

    Էս մարդուց մի անգամկ լսե՞նք մեր օպերայում Վագների, Շոստակովիչի, Չուխաջյանի, Գլասի…… օպերաները բեմադրելու, Գլազունովի, Բեժարի, Բալանչինի….. բալետները բեմադրելու մասին։ Թե չէ անընդհատ՝ ռեստորան հա ռեստորան։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930