Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն առաջարկում է միջանցք բացել Սև ծովի և Պարսից ծոցի միջև

Ապրիլ 18,2017 13:36

Իրանն առաջարկել է տարածաշրջանի երկրներին միջանցք կառուցել Պարսից և Սև ծովերի միջև: Այս մասին գրում է ռուսական «Վզգլյադ» թերթը:

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցք կառուցելու դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն, բեռնափոխադրումների գինը կնվազի»:

Ընդ որում, նա նշել է, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար «պարտադիր է Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»:

Նախարարը նաև ասել է, որ այս շաբաթվա վերջին Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Դա կլինի պատմական այց»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930