Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են եղել այն պաշտոնյաները, որոնք կազմակերպել են մի շարք քաղաքացիների արտագաղթը. «Ժողովուրդ»

Ապրիլ 18,2017 13:23

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անօրինական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին։

Իսկ ի՞նչ են արել նրանք։ Հայաստանում եւ արտերկրում կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով՝ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների արտագաղթը։ Այս արարքի համար հինգ անձ հայտնվել էր մեղադրյալի աթոռին։

Հանցավոր խմբում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, որոնք տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից։

Երբ այս մասին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարությամբ տեղեկացրեց, չէր գաղտնազերծել, թե ովքեր են եղել այն պաշտոնյաները, որոնք կազմակերպել են մի շարք քաղաքացիների արտագաղթը Հայաստանից։ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնատար անձանցից կազմված «հանցավոր խմբավորման» գործունեությունից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել։

Եվ այսպես՝ պարզեցինք, որ ՀՀ քաղաքացի, տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ ընկերության տնօրեն Արուսյակ Մանասյանը եւ Կարեն Ենոգյանը տեղեկացել են, որ ՀՀ քաղաքացիներ Արմինե Պետրոսյանը եւ Ծաղիկ Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, եւ որոշել են օգնել նրանց։ Արուսյակը եւ Կարենը երկար քննարկելով՝ հասկացել են, որ մենակ չեն կարող գործը գլուխ բերել եւ դիմել են իրենց ծանոթ պաշտոնատար անձանց։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930