ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը վերջերս հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ եւ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծել ՀՕՊ պատնեշ, որը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ։
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) զարմացած է, որ Ռուսաստանը այդ զենքը վաճառել է միայն Հայաստանին։
– Պարոն Տեր-Թադեւոսյան, ինչո՞ւ է «Վերբա»-ի ազդեցությունը համեմատվում Չինական պատի հետ։
– Դա ռեալ համեմատություն է։ «Վերբան» զենիթահրթիռային համակարգ է՝ «Իգլա»-ի պես։ Մինչեւ 6 կիլոմետր հեռավորության վրա խոցում է թիրախը։ Այդ զենքն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը։ ՌԴ-ն դեռ գաղտնի է պահում, չի վաճառում։ Սա կարելի է անօդաչու թռչող սարքերի դեմ օգտագործել։ Մեր ուղղաթիռները էլ չեն կարող խոցել։ Շատ լավ զենք է, զարմանալի է, որ Ռուսաստանը 2 տարի պահում է, ոչ մեկին չի վաճառում, ու մեկ էլ այդքան մեծ քանակով տվեց Հայաստանին։
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ է զարմանալի։
– Զարմանալի է, որովհետեւ մյուս զենքերը վաճառում է Ադրբեջանին առաջին հերթին, իսկ սա միայն մեզ տվեցին։ Սրանից մենակ մենք ունենք ու Ռուսաստանը։
– Եթե Ադրբեջանը ուզեր, չէի՞ն վաճառի։
– Չեն վաճառում:
Ս. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում