Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. Հիմա տեսնենք՝ հայերը փորձած թանն անփորձ մածունով չե՞ն փոխարինում. «Հրապարակ»

Ապրիլ 18,2017 12:14

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դեռ սոցիոլոգիական հարցում չի իրականացրել։ Կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասաց՝ պատվեր դեռ չունեն, ֆինանսավորող չկա. «Ուղղակի հենվում ենք Ազգային ժողովի ընտրությունների վրա, որտեղ երեւանցիների 49 տոկոսը ձայնը տվել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ն չի մասնակցում, «Ելք» կուսակցությունը Երեւանում 14 տոկոս՝ մարզերի 6-ի դիմաց։ Երեւի «Ելք»-ը կլինի երկրորդը, ու հարց կլինի՝ «Ծառուկյան դաշինքի» եւ 10 տոկոս ձայները, որոնք մյուս ընդդիմադիր կուսակցություններն ունեին, վերաբաշխվեն «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանիի» միջեւ»։

– Ձեր կանխատեսումը՝ որպես սոցիոլոգ, ինչպիսի՞ն է։

– Ձայների 2/3-ը կհասնի ՀՀԿ-ին, էն էլ ես չգիտեմ՝ ոնց կկիսվի… տիկին Փոստանջյանը նման պաշտոնին հավակնող երբեք հանդես չի եկել։

Տարոն Մարգարյանը որպես հանրային քաղաքական գործիչ հանդես չի եկել։ Երեւանը մտել է համով քաղաքների ցանկը, դա բավական մեծ բան է, որպես տուրիստական երկիր՝ բավականին դարձել է գրավիչ, ամենաանվտանգ քաղաքներից մեկն է՝ գողություն, խուլիգանություն, բռնաբարություն՝ դա հատուկենտ լինի, թե չլինի։ Այդ առումով նման քաղաքի քաղաքապետ այսքան տարի, դա իրեն արդարացրել է։ Հիմա տեսնենք՝ հայերը փորձած թանն անփորձ մածունով չե՞ն փոխարինում։

– Այդքան գովեցիք Տարոն Մարգարյանին, բայց կան մարդիկ, ովքեր դժգոհ են նրանից, ցանկանում են ընդդիմադիր քաղաքապետ ունենալ։

– Գիտեմ ինչ ես ասում։ Երեւանը լրիվ չէ, որ բարեկեցիկ է, փողոցներ կան, որտեղ ասֆալտ էլ չկա կամ ասֆալտը շատ վատ է, լուսավորություն չկա, բոլորը լավ հասկանում եմ։ Ասում են՝ մենակ Կենտրոնին եք ուշադրություն դարձնում, պատմական վայրերին եւ այլն։ Բայց երբ հարցում ես անում՝ որքանո՞վ եք գոհ, 60-ից ավելի տոկոսը քաղաքապետից գոհ է։ Նենց որ, 60 տոկոսն է կարեւոր:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930