Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիան ակտիվ գործողություններ կտանի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ». Արաբագետ (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 12:05

«Չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կտեսնենք այլ Թուրքիա՝ Մերձավոր Արեւելքում ավելի հավակնոտ ծրագրերով եւ անկանխատեսելի վարքագծով»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Թուրքիայում կիրակի կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նա նկատեց՝ պատահական չէ, որ Թուրքիայի քրդաբնակ շրջանները հիմնականում դեմ են քվեարկել. «Թուրքիան ակտիվ աշխատանք կտանի քրդերի հետ եւ ակտիվ ռազմական գործողություններ՝ այն կառույցների դեմ, որոնք չեն կիսելու Էրդողանի քաղաքականությունը: Խոսքը մասնավորապես Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մասին է»:

Էրդողանի «նոր Թուրքիան», ըստ արաբագետի, չի գնա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերություններում կտրուկ փոփոխությունների, թեեւ որոշակի հստակություններ կլինեն. «Թուրքիան չլուծված խնդիրներ ունի իր ներսում եւ հարակից տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կաշխատի ի վնաս իր ծրագրերի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930