Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինի մոտ ախտորոշվել է հաճախասրտություն

Ապրիլ 18,2017 10:50

Բաքվում ազատազրկման մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը բուժում է անցնում Բաքվի քննչական մեկուսարանի բուժկետում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ Լապշինը բողոքում էր սրտի շրջանում ցավերից, այնուհետև տեղափոխվել է մասնավոր հիվանդանոց՝ բուժզննման, որտեղ նրան ախտորոշվել է հաճախասրտություն:

Փաստաբանը նշել է, որ այս պահին Լապշինն իրեն նորմալ է զգում: «Ես այսօր եղել եմ նրա մոտ, նա իրեն նորմալ է զգում»,- նշել է նա: Փաստաբանն առայժմ չի կարող ասել՝ երբ Լապշինին կտեղափոխեն բանտախուց:

«Մենք ինքներս ցանկանում ենք, որ նրան պահեն բուժկետում: Լավ կլինի, որ նա մնա բժշկական հսկողության տակ»,- ասել է Չերնինը:

Փաստաբանը նաև հավելել է, որ առայժմ հայտնի չէ՝ երբ կսկսվի Լապշինի գործով դատական գործընթացը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930