Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումներ ու բացահայտումներ դեռ շատ կլինեն: Առջևում նաև Երևանի քաղաքապետի ընտրություններն են, որոնք, շատերի համոզմամբ, ոչնչով չեն տարբերվելու նախորդներից` արտաքուստ` խաղաղ ու դեմոկրատական չափանիշներին իբր համահունչ, իսկ ներքուստ` ամենատարբեր ճնշումներով, մանիպուլացիաներով ու խախտումներով ուղեկցվող. մի քանի ժամով երևանցի դարձողներն էլ` մեզ նվեր:
Հանրապետական կուսակցության գործունեության հետ կապված հարցեր մենք քիչ ունենք, նրանց գործելաոճը, կեղծելու նորանոր մեխանիզմներ մոգոնելը` նորություն չէ: Բայց, թե ինչ է փոխվել մեր արմատական ընդդիմության շարքերից ներկայացող որոշ քաղաքական գործիչների մտածելակերպում և թե ինչու են նրանք հիմա այլ կերպ վերաբերվում ընտրություններին, այդքան ոգևորված մասնակցում, երբ բազմիցս հայտարարել են,որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ ձևավորել ոչ քաղաքային, ոչ էլ բարձրագույն իշխանություններ, մեղմ ասած, անհասկանալի է:
Սուրեն Սարգսյան