Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը կարևորել է էկոտուրիզմի զարգացումը որպես բնապահպանական խնդիրների լուծման միջոց

Ապրիլ 18,2017 10:30

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով-2017» միջոցառմանը, որի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում:

Բնապահպանության նախարարը իր ելույթում կարևորել է էկոտուրիզմի զարգացումը որպես բնապահպանական խնդիրների լուծման միջոց և ընդհանրապես` Հանրապետության տնտեսական առաջընթացի խթան:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը:

Համաժողովին քննարկվել է էկոտուրիզմի զարգացման շահագրգիռ կողմերի ցանցի ստեղծման գաղափարը: Ոլորտում մասնագիտացված կառույցները ներկայացրել են իրենց փորձը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ տարվող պետական քաղաքականության հիմնական սկզբունքները:

Ծավալված քննարկումների ժամանակ հնչել են տարբեր մոտեցումներ և առաջարկներ, անդրադարձ է եղել էկոտուրիզմի զրգացման քաղաքականության մշակման գործում հատուկ պահպանվող տարածքների նշանակությանը: Քննարկվել են նաև էկոտուրիզմի ներուժի մարքեթինգին և ոլորտի ֆինանսավորման հարցերին վերաբերող հարցեր:

Համաժողովին ներկա են եղել մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել նախորդ շաբաթ Գոշ լճում առանց թույլտվության իրականացված մաքրման աշխատանքների վերաբերյալ: Նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկով բնապահպանների բարձրացրած հարցը քննարկվել է առանձին սրահում: Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ պետական սեփականություն հանդիսացող լճի հարակից տարածքը կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 2015 թ, հունիսի 23-ին «Դիլիան» ազգային պարկի հետ կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:

«Պայմանագրով պահանջ է դրված եղել, որ ցանկացած ծրագրի, մեծ գաղափարի իրականացումից առաջ պետք է իրականացվի էկոփորձաքննություն: Նաև մի շարք պահանջներ է դրված նրանց առաջ՝ շրջակա միջավայրի էկոհամակարգերն անվնաս պահելու համար: Քանի ծրագիր չի ներկայացվել, փորձաքննություն չի անցել, հանրային քննարկումներ չեն իրականացվել, այնտեղ որևէ աշխատանք չի կատարվի»,- ասել է Ա. Մինասյանը և հավելել. ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կասեցված է աշխատանքները, նաև ձեր քաղաքացիական ակտիվ դիրքորոշման շնորհիվ: Կասեցված է ցանկացած աշխատանք, մինչև չմշակվի ծրագիր, չանցնի մանրամասն փորձաքննություն, մինչև չանցնի հանրային լայն քննարկումների շրջափուլը, չլինի փորձաքննական դրական եզրակացություն»:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930