Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային խայտառակություն, թե՞ ողբերգություն. armenian-community.ge

Ապրիլ 18,2017 10:09

«Մենք` Ախալքալաքի Սակրեբուլոյի ներքոստորագրյալ պատգամավորներս, տեղեկացնում ենք, որ 2017թ. ապրիլի 24-ին, ողջ հայ ժողովուրդն ու առաջադեմ մարդկությունը նշում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հանցագործությունը ճանաչել ու դատապարտել են բազամաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, տարբեր քաղաքներ: Պատմական արդարության վերականգնման համար Ախալքալաքի քաղաքային ժողովը պետք է ճանաչի և դապատարտի Հայոց ցեղասպանությունը», -ապրիլի 12-ին այսպիսի բովանդակությամբ հայտարարություն են տարածել Ախալքալաքի տարածաշրջանային Ժողովի (Սակրեբուլո) 13 պատգամավորները։ Հույս ծնվեց, որ Վրաստանի ծագումով հայ քաղաքացիներով խիտ բնակեցված մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմինը վերջապես 1915-23թթ․ ցեղասպանության փաստը դատապարտող հատարարություն-փաստաթուղթ կընդունի։

Բայց ծնված հույսը շատ արագ մարեց։ Ապրիլի 14-ին Ախալքալաքիի տարածաշրջանային Ժողովի արտահերթ նիստը չեղյալ համարվեց։

«Ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման հարցը, չկայացավ անհրաժեշտ քանակությամբ պատգամավորների ներկա չգտնվելու պատճառով։ Դիմում է ստորագրել 13 պատգամավոր, որոնցից 3-ը արդյունքում հետ վերցրեցին իրենց ստորագրությունները», -հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, հայտարարել է Ախալքալաքի տարածաշրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը։

Հարկ է նշել, որ Ախալքալաքիի տարածաշրջանային ժողովը կազմված է 37 պատգամավորից, որոնցից 32-ը հայկական ազգանուն են կրում։ Գործող օրենսդրության համաձայն՝ որպեսզի տարածաշրջանային ժողովը կարողանա նիստ գումարել և որևէ որոշում կայացնել, անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր քանակի մեկ երրորդից ոչ պակասի ներկայությունը։ Ախալքալաքիի տարածաշրջանային Ժողովի դեպքում 13 պատգամավորը բավական է օրինական նիստ անցկացնելու համար։

1915-23թթ․ ցեղասպանության հարցը Ժողովի աշխատանքային օրակարգի մեջ ներառելու նախաձեռնողը տեղի «Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հաասարակական Կազմակերպությունների Խորհուրդ» կազմակերպությունն է։ Նախաձեռնող կազմակերպության ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանը պնդում է, որ արտահերթ նիստի անցկացման նախաձեռնության ներքո ստորագրող պատգամավորների վրա ճնշում է գործադրվել։

«Այն պատգամավորների վրա, ովքեր ստորագրել են դիմումը և ծրագրում էին քննարկել հարցը Ժողովի արտահերթ նիստի ընթացքում, Ժողովի նախագահի, նրա տեղակալի և վարչության կողմից ճնշում է գործադրվել։ Իրականացված ճնշման արդյունքում դիմումը ստորագրած 13 պատգամավորներից 3-ը՝ Պարգև Յորդանյանը, Արմեն Բոլորչյանը և Գրիգոր Ծորմուտյանը հրաժարվել են իրենց ստորագրություններից։ Մնացած 10 պատգամավորներն ասում են, որ իրենք արդեն չեն ուզում, որպեսզի տարածաշրջանային Ժողովը քննարկի տվյալ հարցը», -հայտարարել է Նորիկ Կարապետյանը։

Եվ ահա, թե ինչ է ասում տարածաշրջանային Ժողովի՝ մեկ օր առաջ ստորագրած իր դիմումից հրաժարված երեք պատգամավորներից մեկը․

«Ես հայ եմ։ Այդ իսկ պատճառով ես ստորագրեցի այդ դիմումը։ Մինչդեռ, երբ ես տեսա, որ գործընթացը շարունակություն չի ունենա, երբ ես տեսա, որ այդ հարցի շուրջ ընդհանուր մոտեցում դեռևս գոյություն չունի, որոշում ընդունեցի, որ այս անգամ ես կհրաժարվեմ և ետ կվերցնեմ իմ ստորագրությունը, մինչ այն ժամանակ, երբ տարածաշրջանային Ժողովը տվյալ հարցի շուրջ միասնական մոտեցում կմշակի», -հայտնել է Գրիգոր Ծորմուտյանը։

https://armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930