Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, որն այսօր մասնակցում էր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայում կազմակերպված Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի հոբելյանական երեկոյին, ասաց, որ Կարեն Դեմիրճյանի օրինակն այսօր պիտի վարակիչ լինի. «Որպես պատասխանատու, որպես վեր ու վար անող, ամեն ինչ հաշվի առնող, տեսնող քաղաքական գործիչ»:
Տիկին Բախշյանը Կարեն Դեմիրճյանի արժանիքներից է համարում, ժողովրդի հետ անմիջական շփվելու սովորույթը. «Նա կարող էր ժողովրդի հետ ման գալ, քայլել, խոսել, իսկ այսօրվա նախագահը, որտեղ որ հայտնվում է, չորս կողմից մեկուսացված է ժողովրդից, ոչ աջ է բարեւ ասում, ոչ՝ ձախ:
Իսկ Դեմիրճյանը որտեղ դուրս էր գալիս, շուրջը հավաքվում էին մարդիկ, ձեռքով բարեւում էր, խոսում էին, գիտեք, սա ինչ կարեւոր ու անհրաժեշտ կարողություն է, երկրի ղեկավարի համար, նրանից պետք է շատ բան սովորեն, մնում է՝ սովորեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ