Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջիհան Զիֆլիօղլու. «Դեռ մեկ շաբաթ առաջ էի գրել, որ Թուրքիայում «այո»-ն է անցնելու»

Ապրիլ 17,2017 19:40

Այս օրերին իր «Քավարանի հայերի պատմությունը» եւ «Աչք» գրքերի առիթով Երեւանում է պոլսահայ լրագրող եւ հեղինակ Վերջիհան Զիֆլիօղլուն:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա Թուրքիան դառնում է նախագահական կառավարման համակարգով երկիր, իսկ նախագահի լիազորություններն ընդլայնվում են:

Վերջիհանն ասաց, որ թեեւ շատերը «ոչ» էին սպասում, բայց ինքն ի սկզբանե որպես լրագրող եւ հետազոտող համոզված էր, որ «այո»-ն է 90 % -ով անցնելու, որովհետեւ ճանաչում է իր ապրած երկիրն ու ժողովրդին:

Նա ասաց, որ ինքը խորքից գիտի թուրքական քաղաքականությունը, որովհետեւ 17 տարի աշխատել է Hurriyet-ում, որը նրա ձեւակերպմամբ, պետության մեջ պետություն է: Լրագրողը փաստեց, որ դեռեւս անցյալ շաբաթ ֆեյսբուքում գրառում էր կատարել` «այո»-ի հավանականության վերաբերյալ:

Պոլսահայ լրագրողը փաստում է` Hurriyet-ը ընտանեկան հաստատություն է, եւ իր դստերը Վուսլաթ Դողանը, որը պարբերականի տնօրենների խորհրդի ղեկավարն է, նախապես գործից հետ էր քաշել, իսկ այս փոփոխությունը, ըստ Վերջիհանի, նշան էր, որ 100%-ով «այո»-ն է անցնելու: «Ես քաղաքականություն եմ գրում, նման կերպ Հայաստանի մասին էի կանխատեսել: Բախտավոր եմ , որ երկու երկրների քաղաքականության գծերը կարող եմ ուսումնասիրել ու կանխանշել»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930