Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
Ապրիլի 12-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Խոստում» (The promise) դրամայի պրեմիերան: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմի վրա ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար՝ բարերար Քըրք Քըրրքորյանի աջակցությամբ: Այն արդեն ցուցադրվել է Լոնդոնում, Վատիկանում, Մոսկվայում և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
«Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կլինի ապրիլի 21-ից:
Կարդացեք նաև
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից: