Թուրքիայում սահամանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայում կիրակի տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ավարտվել է փոփոխությունների կողմնակիցների հաղթանակով: Նախնական տվյալների համաձայն՝ դրան կողմ է քվեարկել ընտրողների 51.2 տոկոսը:
ԵԱՀԿ դիտորդների համաձայն՝ սահմանադրական հանրաքվեն անցկացվել է այնպիսի պայմաններում, երբ «քարոզարշավի երկու կողմերը հավասար հնարավորություններ չեն ունեցել»: «Ընտրողները չեն ստացել օբյեկտիվ տեղեկատվություն բարեփոխումների առանցքային ասպեկտների վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:
Ընդ որում, ըստ դիտորդների, քվեարկության օրը լավ է կազմակերպված եղել:
Կարդացեք նաև
Դիտորդները նաև նշում են հանրաքվեի անցկացման վերաբերյալ օրենսդրական բացերը: «Չնայած բարձրագույն ընտրական խորհուրդը հաստատել է գործընթացի որոշ ասպեկտներին վերաբերող կանոններն ու հրահանգները, իրավական-նորմատիվային բազան շարունակում է մնալ ոչ բավարար՝ իրական ժողովրդավարական հանրաքվե անցկացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Դիտորդները նկատում են, որ ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքներին «չէր բավարարում թափանցիկությունը». «նիստերը եղել են հասարակության և դիտորդների համար փակ, և միայն սահմանափակ թվով որոշումներ են հրապարակվել»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Ընտրողները չեն ստացել օբյեկտիվ տեղեկատվություն բարեփոխումների առանցքային ասպեկտների վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում
Բնօրինակում հաստատ ,,բարեփոխում,, չի գրված… այլ ,,ռեֆորմ,, կամ ,,փոփոխություններ…