Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում։
Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակից, Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոնի բուժբրիգադի կողմից տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: