Կարմիր գծերը քաշելուց հետո էլ շարունակվում են ավտոկայանման համար ապօրինի գումարներ գանձել: Մալաթիա համայնքում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետին հարակից շենքի բակում են վարորդները կայանում մեքենան, եթե սուպերմարկետի դիմաց ավտոկայանման համար ազատ տեղ չի լինում: Այս բակում մի տղամարդ է հերթապահում, թե բա՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Նա ավտոկայանման համար գումար է պահանջում, ճիշտ է, կարմիր գծեր չի քաշել, բայց տարածքն իրենով է արել ու պնդում է՝ կայանելը վճարովի է:
Երբ վարորդները չեմուչում են անում, այդ տղամարդը մի բան էլ սպառնում է. «Կռված տղա եմ, իմ տարածքն է, պըտի փող տաս, չէ՝ ավտոդ հանի ստուց»: Երբ մենք փաստաթուղթ պահանջեցինք՝ կայանելու համար գումար գանձելու օրինականությունը ստուգելու համար, այդ «կռված տղա» ներկայացողը, մեղմ ասած, փախավ, ասելով՝ «սրանք շառ են, արա»: Այս «կռված տղեն» նոր չի հայտնվել այդ տարածքում, արդեն մի քանի ամիս է՝ նա նշված վայրում իրեն տեր ու տիրակալ է զգում ու ամեն մեքենայից 100 դրամ պահանջում:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
15,04.2017