Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն պատասխանող կողմ է ներգրավված լինելու ՍԴ-ում

Ապրիլ 17,2017 16:30

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ի` Սահմանադրական դատարան ներկայացրած նյութերի քննության գործընթացում ԿԸՀ-ն պատասխանող կողմ է: Մեր հարցին՝ արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) մանդատից զրկելը վերջին ձայնագրությունից հետո, որտեղ մանրամասներ կան, թե ինչ մեթոդներով է գործել նա, պարոն Մուկուչյանն ի պատասխան ասաց, թե ձեռնպահ կմնա այս պահին մեկնաբանություններից:

Միայն հայտարարեց, թե իրենք հրապարակել են ընտրությունների արդյունքները, այդ առումով ԿԸՀ-ն գործառույթ, որպես այդպիսին, այլեւս չունի: Դառնալով Արտակ Սարգսյանին վերաբերող ձայնագրությանը՝ պարոն Մուկուչյանն ընդհանուր գնահատական տվեց. «Ինչպես արդեն հայտարարություններ են հնչել, այդ ձայնագրությունը եւս այն նյութերից մեկն է, որը «Կոնգրես-ՀԺԿ»-ի կողմից ներկայացվել է Սահմանադրական դատարան: Իսկ ԿԸՀ-ն պատասխանող կողմ է ներգրավված լինելու, ուստի նպատակահարմար չէ ներկայացնել դիրքորոշումները, որոնք կներկայացվեն, երբ այդ հանգամանքները ներկայացվեն Սահմանադրական դատարան»: Մեր այն պնդմանը, թե փաստն այն է, որ նման ժողով է տեղի ունեցել, նույնիսկ այն վարել է Արտակ Սարգսյանի եղբայրը, պարոն Մուկուչյանն արձագանքեց. «Իմ մեկնաբանությունը միայն դա է»:

 

Կարդացեք

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930