Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու եւ թողնի նրանց, որոնք մենակ կարող են սաբոտաժ անել» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2017 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են 5-րդ
գումարման ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան.– Ճի՞շտ է այն մեղադրանքը, որ ԱԺ ընտրություններին ժողովուրդը ծախվեց եւ ընտրեց փողը, եւ եթե չեն ծախվել, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովի աղմկահարույց ձայնագրությունը:

Թեւան Պողոսյան.– Կա մի բանաձեւ՝ այն, ինչ անհնար է գնել իքս գումարով, հնարավոր է գնել X+Y գումարով:

Հ. Ջ.- Հիմա ԱԺ-ից վերացե՞լ է ընդդիմությունը, ասում են՝ բոլորը իշխանությունների կողմից վերահսկվող են:

Թ. Պ.– Հինգ տարի էլ ինձ էին ասում: Ասողները ասելու են: Այդ մշակույթը մենք ունենք՝ եկեք բոլորին պիտակավորեմ, որ ես մաքուր մնամ: Այսօր համարում եմ, որ «Ելքը» ընդդիմադիր է, որովհետեւ տեսել եմ գործունեությունը եւ Նիկոլ Փաշինյանի, եւ Էդմոն Մարուքյանի, նաեւ՝ Արամ Սարգսյանի, գիտեմ, որ Մանե Թանդիլյանն այն առաջամարտիկներից էր, որ սկսել է «Դեմ եմ» շարժումը, ուրեմն ինքը ընդդիմադիր է առնվազն այդ առումով, մնացածը երեւալու է այնտեղ: Երբ ԱԺ առաջին նիստերը սկսվեն՝ կտեսնենք վարքագծերը… Չենք զարմանա, եթե նույն ՍԱՍ-ի Արտակի հետ կապված գործընթացներ տեսնենք, որ մարդիկ, որոնք 2 օր առաջ մտածում էին, թե իրենք կլինեն պատգամավոր, այս մի քանի օրվա մեջ կարող է էլի բացահայտումներ լինեն, որտեղ շատերը ստիպված լինեն ինքնակամ հրաժարվել մանդատից, կամ իրենց ստիպեն հրաժարվել:

Կարեն Սարգսյան.- Ես համարում եմ, որ ԱԺ-ում կան ընդդիմախոսներ: Ես բացի Նիկոլ Փաշինյանից ու Էդմոն Մարուքյանից՝ «Ելքում», որպես անցած պատգամավոր, ոչ մեկին չեմ ճանաչում, Մանեին՝ շատ քիչ, այդ երկուսը կարող են խոսել, ընդդիմախոսել, ժողովուրդը կասի՝ ապրեն տղերքը, բայց ես մի փոքր այլ եմ պատկերացնում ընդդիմության աշխատանքը:

Հ. Ջ.- Ասում են՝ Արտակ Սարգսյանի ձայնագրությունը իշխանությունների սարքածն էր, ԱԱԾ-ն էր ձայնագրել, դուք ի՞նչ վարկածներ ունեք:

Թ. Պ.– Չասեմ՝ ինչի է սա եղել, ասեմ՝ իսկ ովքե՞ր են սրանից օգտվելու: Ցանկացած բան, որ արվում է, արվում է ինչ-որ նպատակի ծառայելու համար: Չգիտեմ՝ ինչու է սա արվել, բայց հարց է, թե ովքեր են սրանից օգտվելու:

Հ. Ջ.- Այսինքն՝ եթե Արտակ Սարգսյանի մանդատը վերցնեն, եւ տեսնենք, թե նրա փոխարեն ով է մտնում ԱԺ, կհասկանանք, թե ո՞ւմ սարքածն էր սա:

Թ. Պ.– Ես չգիտեմ՝ նրանից հետո եկողը մանդատը վերցնելո՞ւ է, կարող է ինքն էլ է հրաժարվում, կարող է Արտակը չի հրաժարվում: Ինձ հետաքրքիր է, թե ինչ իրավական հետեւանքներ սա կունենա: Մինչեւ մեկ-երկուսը չլինեն՝ կրկնողություն ենք ունենալու, ուղղակի մյուս անգամ արդեն ժողով անելիս մարդկանց ստուգելու են երկաթի սարքերով, բոլորի հեռախոսները ձեռքից վերցնելու են:

Հ. Ջ.– Պարոն Սարգսյան, Դուք Երեւանի ավագանու ընտրությունների մասին խոսելիս ասել եք, որ Նիկոլ Փաշինյանը երեւանցի չի, նա ի՞նչ ունի Երեւանին տալու, եւ Ձեր այս արտահայտությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել, Ձեզ համացանցում անվանում էին Տարոնի PR-շիկ. ի՞նչ տարբերություն՝ երեւանցի՞ է քաղաքապետը, թե՞ ոչ:

Կ. Ս. – Ես փաստն եմ արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանը երեւանցի չի: Եթե պատկերացնեք, որ երեւանցին գնում է Գյումրի ու ուզում է դառնա Գյումրիի քաղաքապետ, առաջին հարցը, որ իրեն կտան, կասեն՝ էս երեւանցին ի՞նչ է այստեղ անում… Կա մի կատեգորիա, սովետական սելջուկ բոլշեւիկյան կատեգորիան, իրենք, անկախ ամեն ինչից, քաղաքի հյուրն են, չեն տեղավորվում, ամաչում են իրենց ծագումից: Իրենք գալիս են քաղաք ու փորձում են ձեւանալ: Նիկոլը չէր, որ ինձ ասեց՝ Կարեն ջան, քո ի՞նչ գործն է, ինչ-որ մարդիկ առաջացան, որոնք չգիտեմ՝ իրենք վաբշե «Ելքի» հետ կապ ունե՞ն, թե՞ չէ: Իրենք, ինձ անվանելով Տարոնի PR-շիկ, ինձ պիտի առնվազն մարդ չճանաչի: Ծիծաղելի է: Ես հատուկ ճշտել եմ՝ այդտեղ վիրավորական բան չկա: Այստեղ ուրիշ տարր կա: Նիկոլ Փաշինյանն ունի ԱԺ-ի մանդատ, ակնհայտ է, չէ՞, որ ինքը ցուցակը տանում է, ինքը հետո գնալու է ԱԺ, ավագանի չի գնում ու քաղաքապետ առավել եւս չի դառնում: Ես հարցիս պատասխանի փոխարեն ստացա քաղաքի հյուրերի՝ քաղքենիների արձագանք, որին նույնիսկ պատասխանել չէի ուզում:

Հ.Ջ.– Դուք նաեւ ասել էիք, որ դա ՀՀԿ-ի տարածքն է, մեծ ներդրում ունեն: Տարոն Մարգարյանը հո ամբողջ կյանքում քաղաքապետ չի՞ աշխատել, ինքն էլ, երբ եկավ, փորձ չուներ:

Կ. Ս.– Ինքը թաղապետից է մեծացել:

Հ. Ջ.- Հա, այսինքն՝ որ Նիկոլ Փաշինյանն էլ սկզբում թաղապետ դառնար, կաճեր ու քաղաքապետի մակարդակի՞ կհասներ:

Կ. Ս.- Այո, որովհետեւ Երեւանի ավագանին գործադիր ֆունկցիաներ իրականացնող մարմին է, Երեւանի ավագանին չի կարող լինել քաղաքական պայքարի տեղ, սա քաղաքի կառավարում է, դու պետք է պատրաստ լինես աշխատելու: Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու եւ թողնի նրանց, որոնք փորձ չունեն, էդ մարդիկ մենակ կարող են սաբոտաժ անել, իրենք մենեջերներ չեն:

Զրուցեց ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

Ամբողջական զրույցը՝

 

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930