Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Առավոտ»-ի հարցման՝ առավել շատ ձայներ է հավաքել «Ելք» դաշինքը

Ապրիլ 17,2017 14:00

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից հետո Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվեց, թե որ քաղաքական ուժի օգտին են քվեարկել: Ընթերցողներին հնարավորություն էր տրվել ընտրել 9 կուսակցություններից որեւէ մեկի անվանում կամ պատասխանել «Անվավեր եմ դարձրել» կամ «Չեմ մասնակցել»:

Մեր հարցմանը մասնակցել է 503 օգտատեր, նշենք, որ նրանք ունեին հարցմանը մասնակցելու 1 հնարավորություն: Այսպիսով՝ ընտրություններին չի մասնակցել հարցվածների 8 տոկոսը, իսկ 1 տոկոսն էլ անվավեր է դարձրել քվեաթերթիկը:
Մեր հարցման արդյունքներով՝ 5 տոկոսի շեմը չի հաղթահարել 4 ուժ՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 1 տոկոս, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 2 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» դաշինքը՝ 4 տոկոս, եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ եւս 4 տոկոս:

5 տոկոսի շեմը հաղթահարել է 5 ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 5 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 9 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 13 տոկոս, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 17 տոկոս: Իսկ առավել շատ ձայներ է հավաքել «Ելք» դաշինքը`36%:

 

Ա. ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հետաքրքիր է, որ թերթի ընթերցողների՝ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները հավաքել են ձայների ավելի քան 1/3-րդը: Երևի հենց սա է թերթի՝ օբյեկտիվ լինելու ճշմարիտ չափանիշներից մեկը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930