Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա 2 տարում Թուրքիայում լարված կլինի». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

Ապրիլ 17,2017 12:53

«Սպասելի էր, որ Էրդողանը, թեեւ փոքր տարբերությամբ, հաղթանակ է տանելու: Մեծ քաղաքները, այդ թվում՝ Անկարան, Իզմիրը, դեմ են քվեարկել, նաեւ՝ միջերկրածովյան շրջանները: Սա հետաքրքիր արդյունք է: Ստացվում է, որ Թուրքիայի բնակչության ավելի կրթված եւ զարգացած պայմաններում ապրողները դեմ են այս փոփոխություններին»,-«Արմենպրես»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի քրդաբնակ շրջանները եւս հիմնականում դեմ են քվեարկել. «Քրդամետ կուսակցությունը՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», գլխատված է: Ղեկավարությունը բանտերում է: Եթե գլխատված չլիներ, «դեմ»-ն ավելի մեծ ձայներ կստանար, ինչը կարեւոր նշանակություն կունենար: Ընդհանուր առմամբ, սահմանադրական բարեփոխումները Թուրքիայի բնակիչներին առանձնապես հոգեհարազատ չեն, երկիրը երկու հատվածի է բաժանվել»:

Փորձագետը կարծում է, որ առաջիկա երկու տարում Թուրքիայում լարված քաղաքական իրավիճակ է լինելու, քանի որ պետք է կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, քրդական հարցն էլ կսրվի. «Այնուամենայնիվ, Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի կառավարման շրջանին՝ միանձնյա իշխանությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930